կարևոր
1624 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-28 12:59

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել

Փետրվարի 28-ը մեր երկրում հայտարարված է Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք է մատուցվել և ծաղկեպսակ դրվել ադրբեջանական վայրագություններին զոհ գնացած մեր անմեղ հայրենակիցների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: