240 դիտում, 2021.02.28 12:18

Պետրոս Ավետիսյանը կխաղա «Նոա»-ում

Պետրոս Ավետիսյանը կխաղա «Նոա»-ում

Երևանի «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավետիսյանը Հայաստանի հավաքականի անդամ է, նախկինում հանդես է եկել «Ուրարտու», «Փյունիկ» և «Արարատ Արմենիա» ակումբներում, իսկ վերջին թիմը ղազախական «Տոբոլն» է:

Պայմանագրի կետերի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն: