կարևոր
1969 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-27 23:17

ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան

ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը հաշված օրեր ունեն, թավիշը վերջանում է. Արփինե Հովհաննիսյան

Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփրինե Հովհաննիսյանը.

«Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից: Հասկանալի է, որ Ա.Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:

Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:

Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով, համբերությամբ: Քիչ մնաց...»։