կարևոր
771 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-27 21:45

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխություններով. ՀՀ նախագահ

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխություններով. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն «Ինստագրամի» իր էջում գրել է․

«Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն:

Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի:

Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:

Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը»: