կարևոր
682 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-27 20:05

Շղթայական ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել 8 ավտոմեքենա․ կան վիրավորներ

Շղթայական ավտովթար՝ Երևանում. իրար են բախվել 8 ավտոմեքենա․ կան վիրավորներ

Փետրվար 27-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, Սեբաստիա փողոցում բախվել են «BMW-745», 2 «Infiniti», «Mazda», «Mercedes», «Nissan», բեռնատար «Mercedes» և բեռնատար «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամմանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասել են. «Վթարի մեղավորը մեկ այլ մեքենա է եղել, որը ստեղծել է վթարային իրավիճակ, ապա վթարի վայրից դիմել է փախուստի: Իսկ 2 վիրավորներին մինչև բժիշկների ժամանումը օգնության են հասել մի քանի երիտասարդներ, որոնք դեպքի վայր էին ժամանել «յաշիկով»:  

Բախման հետևանքով BMW-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է մեկ այլ ավտոմեքենայի վրա: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, գրում է աղբյուրը: