Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Ըստ Փաշինյանի՝ իր առաջարկը չստորագրելու՝ նախագահի որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:
Այս դեպքում Արմեն Սարգսյանը կամ պետք է ստորագրի վարչապետի միջնորդությունը, կամ եռօրյա ժամկետում դիմի Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը քննում է նախագահի դիմումը մուտքագրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին.
2) վարչապետի կողմից նախագահին ներկայացված միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:
Հավելենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսայնը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել էր հրամանագրի նախագիծը՝ նշելով, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը: