կարևոր
1125 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-27 17:40

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը՝ լուսանկարներով

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը՝ լուսանկարներով

Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը մեկ ժամով ընդմիջվեց։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մեկ ժամ կսպասեն ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը։

Սաղաթելյանն ասաց, որ կախված նախագահի որոշումից՝ կորոշեն նաեւ իրենց անելիքները։

Այսօրվա հանրահավաքը ներկայացնում ենք լուսանկարներով։

Ֆոտոշարք