կարևոր
1747 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-27 17:32

Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան

Սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի․ Սեյրան Օհանյան

Վերջին օրերին միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարությունների ասածները խոսում են այն մասին, որ մեզ մոտ գործում է լայն գործակալական մի մեծ շարասյուն, որի գլխավերեւում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան։

«Թուրքիայի ղեկավարները, որոնց ձեռքերը մինչեւ արմուկները թաթախված են արյան մեջ, փորձում են մեզ եւ մեր բանակին ժողովրդավարության դասեր տալ։ Մի երկրի ղեկավար, որն իր պետությունը տանում է դեպի սուլթանական իշխանության, «Մեծ Թուրանի» գաղափարի, փորձում է մեր բանակին դաստիարակել։ Բանակ, որը ծնվել է մեր ժողովրդի ծոցից, հումանիստական ծրագրեր է իրականացրել, եւ կատարել է հակամարտության բոլոր մարտերը»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր միակ լեգիտիմ կառույցը հայկական բանակն է։

«Հայկական բանակը ժողովրդի կողքին է։ Խոսքը վերաբերում է ոչ միայն բանակին, այլ նաեւ ԱԱԾ-ին, Ոստիկանության բոլոր սպաներին՝ կանգնել բանակի կողքին, ժողովրդի կողքին կանգնել։ Միայն ու միայն սպաները մտավորականության հետ կարող են այդ ազնիվ քայլին գնալ։ Այսպիսի մի խոսք կա մեր կանոնադրություններում՝ սպայի խոսք հաստակակամ արտահայտությունը, այսինքն՝ սպայի խոսքից այն կողմ բարձր ազնվության այլ աստիճան չպետք է լինի»։

Սեյրան Օհանյանը դիմեց գեներալներին, սպաներին, պահեստազորի գեներալներին եւ սպաներին, մարտական ընկերներին, կամավորականներին. «Կանգնեք ժողովրդի կողքին, ժողովուրդն էլ կկանգնի բանակի կողքին, եւ մենք միասին կհասնենք հաջողությունների՝ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության»։