կարևոր
709 դիտում, 2 ամիս առաջ - 2021-02-27 16:32

Ըստ շրջանառվող լուրերի, Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու միջնորդությունը. Ռուբեն Հակոբյան

Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը և, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.-ին: Իսկ դա նույն է, եթե նախագահը ստորագրի այն, այսինքն՝ միջնորդությունը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:

«Չեմ կարծում, որ նախագահը նման վարքագիծ կդսևորի, ինչը հավասարազոր է դառնալ երկիրը դեպի կործանում տանող դահիճի սցենարի համահեղինակ:

Ինչևէ, առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը»: