24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հնարավոր է, որ չստորագրի Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու՝ Ն.Փ. միջնորդությունը և, միաժամանակ, առարկություններով այն ետ չվերադարձնի Ն.Փ.-ին: Իսկ դա նույն է, եթե նախագահը ստորագրի այն, այսինքն՝ միջնորդությունը իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը:
«Չեմ կարծում, որ նախագահը նման վարքագիծ կդսևորի, ինչը հավասարազոր է դառնալ երկիրը դեպի կործանում տանող դահիճի սցենարի համահեղինակ:
Ինչևէ, առաջիկա ժամերի ընթացքում ականատես կլինենք, թե ինչ որոշում կնդունի Արմեն Սարգսյանը»: