կարևոր
636 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-27 16:24

Ուզում է ԶՈՒ ԳՇ պետ նշանակել Արգիշտի Քյարամյանին, ոչ պաշտոնական տեղեկություն է ու սարսափելի. Արծվիկ Մինասյան

Ուզում է ԶՈՒ ԳՇ պետ նշանակել Արգիշտի Քյարամյանին, ոչ պաշտոնական տեղեկություն է ու սարսափելի. Արծվիկ Մինասյան

Հաճախ հանդիպում ենք այնպիսի հրապարակումների, որոնք աղավաղված են ներկայացնում իրականությունը։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ այսօրվա Հայաստանի իշխանությունները փորձում է ամեն ինչ լավ անել, բայց այ փողոց դուրս եկած ընդդիմությունը կամ գեներալների կողմից արված հրաժարականի պահանջները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ ինչ-որ պաշտոնի կամ աթոռի համար են։ Բնականաբար չկա այդպիսի բան և սա շատ լավ հնարավորություն է, որ ուղիղ եթերում բոլորը տեսնեն իրականությունն ու ճշմարիտ տեղեկություններ ստանան։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

«Առաջին կարևոր արդյունքն այն է, որ հայ ժողովուրդն արթնացել, միացել է համաժողովրդական պայքարին ու աջակցում է հայոց բանակին։ Երկրորդ կարևոր ուղերձն այս հրապարակի այն է, որ Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներին ուղիղ եթերով ճշմարիտ տեղեկատվություն է փոխանցվում»,- ասաց նա։

«Ոչ պաշտոնական տեղեկություններ ունենք, թե վարչապետն ում է ուզում տեսենել ԳՇ պետի պաշտոնում, դա ուղակի սարսափելի է։ Այս հետպատերազմական, ռազմական, մեր երկրի արտաքին անվտանգության խնդիրների պայմաններում,  առաջարկում ես մի մարդու, որն արդեն մի քանի գերատեսչություններում ցույց է տվել իր աշխատանքի անարդյունավետությունը։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա ուզում է ԶՈՒ ԳՇ պետ առաջարկել Արգիշտի Քյարամյանին։ Սա պարզապես սարսափելի է՝ անվտանգության երաշխավորման համակարգի տեսակետից»,- հավելեց Մինասյանը։