կարևոր
377 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-27 16:16

Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությամբ ետ կուղարկի փաստաթուղթը. Վազգեն Մանուկյան

Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությամբ ետ կուղարկի փաստաթուղթը. Վազգեն Մանուկյան

Եթե Արմեն Սարգսյանը ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման առաջարկը, ապա բանակը չպետք է ենթարկվի անօրինական հրամանի։ Այս մասին փետրվարի 27-ին Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ես համոզված եմ, որ Արմեն Սարգսյանն առարկությամբ ետ կուղարկի փաստաթուղթը, հակառակ դեպքում՝ կստացվի Ալիեւի ասածը, որ Հայաստանը մահացած է եւ այլեւս ոտքի չի կանգնի։ Այնուամենայնիվ, եթե այդպիսի բան չլինի, բանակը պետք է չենթարկվի անօրինական հրամանի»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանը կոչ արեց Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին միանալ բանակին։

«Կպահանջեն հրաժարական, թե՝ ոչ դա իրենց գործն է, բայց սատար թող կանգնեն բանակին։ Եվ ես համոզված եմ, որ հենց այսօրվա ընթացքում իրենք սատար կկանգնեն բանակին։ Նիկոլ Փաշինյանի հենարաններն իրար ետեւից վայր են ընկնում։ Երբ բոլոր հենարանները կոտրվեն, «Իմ քայլը» խմբակցության հենարանն ինքն իրեն կկոտրվի»,- նշեց Մանուկյանը։