կարևոր
1707 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-27 15:43

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հավելելով որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: 

«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: