12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:
«Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ: Հակառակ դեպքում այդ հետևանքների ողջ պատասխանատուն իշխանությունն է»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ շենքի դիմաց նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը: