06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Ընդդիմության ներկայացուցիչ Հակոբ Հովհաննիսյանի փաստաբանի հայտարարությունը.
«Քիչ առաջ իր բնակարանից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել և ձերբակալվել իմ պաշտպանյալ Հակոբ Հովհաննիսյանը՝ հասարակ մարդ, հայրենասեր անձնավորություն, ով ընդամենը մեկ օր առաջ գտնվել է Բաղրամյան պողոտայում՝ իրացնելով ՀՀ Սահմանադրությամբ իրեն ընձեռված խաղաղ հավաքներին մասնակցելու իր իրավունքը։
Ըստ ոստիկանների՝ Հակոբը կասկածվում է փետրվարի 26-ին «իմքայլական» ինձ և ոստիկաններին անհայտ ինչ-որ պատգամավորի հայհոյելու մեջ։ Հիշյալ պատգամավորը հաղորդում է տվել Հակոբի դեմ։
Նշեմ, որ Հակոբի խնամքին է գտնվում 89-ամյա տարեց մայրը։
Մի խոսքով՝ թևակոխում ենք «ռեպրեսիաների» նոր փուլ»։