կարևոր
1215 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-27 13:31

Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրողներից մեկը

Իրանը ցանկանում է դառնալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի խոշոր արտադրողներից մեկը

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել է, որ իրանցի գիտնականները շուրջօրյա աշխատանք են անում՝ արդյունավետ պատվաստանյութ արտադրելու համար: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Նախարարը հույս է հայտնել, որ երկիրը կդառնա COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ամենամեծ արտադրողներից մեկը: Նա ասել է, որ չնայած օտարերկրյա բոլոր ճնշումներին և պատժամիջոցներին ՝ Իրանը հաջողությամբ պատրաստել է պատվաստանյութեր: Առողջապահության նախարարությունը նախատեսում է գարնանից պատվաստել խոցելի խմբերին: