Երեկ երեկոյան մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել բենզալցակայանի նախկին աշխատակցի:
Ըստ հրապարակման՝ անձնական տվյալների ձեւաթղթում բազնաթիվ սխալներ կա:
Այսօր Դավիթ Սարգսյանն ֆեյսբուքյան իր էջում հերքում է տարածել: Նրա խոսքով՝ հրապարակվել է խեղված, կեղծված ձեւաթուղթ:
Նշենք, որ մինչ այս պահը Դիլիջանի համայնքապետարանի էջում որեւէ տեղեկություն այս մասին չկա: