կարևոր
2334 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-27 15:17

«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը Բաղրամյան պողոտայում

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Հայրենիքի փրկության շարժման անդամները արդեն երկրորդ օրն է, ինչ վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում եւ շուրջօրյա ցույցեր է  անցկացնում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Բաղրամյան պողոտայում գիշերը խաղաղ է անցել, այս պահին ցուցարարները բեմահարթակ են կառուցում:

Նշենք, որ այսօր ժամը 15:00-ին հանրահավաք է նախատեսված Բաղրամյան պողոտայում: