կարևոր
768 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-27 11:14

Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա զոհ

Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա զոհ

Փետրվարի 27-ին՝ ժամը 07։10-ի սահմաններում կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երևանում։

Երևանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երևան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածներից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Վարորդները, մինչև շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։