կարևոր
639 դիտում, 8 ամիս առաջ - 2021-02-26 21:24

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու կողմերին զսպվածության կոչ է արել։ Այս մասին տեղեկանում են Եվրոպայի խորհրդի կայքից։

Բուրիչը նշել է, որ ուշադիր հետևում է Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ է անում։

«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ և ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»,- ասված է Բուրիչի հայտարարության մեջ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու համար Եվրոպայի խորհուրդը մնում է Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության տրամադրության տակ: