կարևոր
745 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 21:11

Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today

Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today

ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։

Yerevan.Today-ը նշել էր ԳՇ այն սպաների անունները, որոնք չէին միացել հայտարարությանը, որոնց թվում գնդապետ Չատյանի անունն էր։ Գնդապետ Արթուր Չատյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։

«Իհարկե միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև այն ժամանակ»,- ասել է նա։