Փետրվարի 27-ին, ժամը 15-00-ին բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի, որը տեղի կունենա Գարեգին Նժդեհ հրապարակում-մարզպետարանի դիմաց։ Այս մասին հայտնում է Լեռնահայաստան ազգային շարժումը։
«Կապանցիներ, թշնամին մեր սահմաններում է․․․
Տեր կանգնենք մեր սահմաններին և Հայոց Բանակին, որը վճռական ոչ է ասել մեր պարտությունը կանխորոշած վարչապետին»։
Հիշեցնենք, որ վաղը նույն ժամին, նույն պահանջով հանրահավաք է լինելու նաև Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց: