կարևոր
422 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 20:37

Հայրենիքի փրկության շարժումը պահանջում է՝ նախագահը չպիտի տրվի Փաշինյանի սադրանքներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բաղրամյան Պողոտան 2-րդ օրն է արդեն ինչ փակվել է: Այնտեղ են գիշերել հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն ու քաղաքացիները, ովքեր շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում: Մարդկանց եռուզեռը չի դադարել մինչեւ ուշ գիշեր:

Վաղ առավոտյան արդեն, այստեղ էր Վազգեն Մանուկյանը, Շարժման ներկայացուցիչները: Քաղաքացիները նույնպես շարունակում էին հավաքվել Ազգային ժողովի դիմաց: Ժամը 13։00-ին էլ մեկնարկեց հանրահավաքը, որի մասին հայտարարություն էր տարածել «Հայրենիքի փրկության շարժումը», որին հաջորդեց արժանապատվության երթը, նպատակն էր կոչ անել քաղաքացիներին միանալ իրենց: Երթը փոքրիկ կանգառներով էր ընթանում, պետական մի շարք կառույցների դիմաց կոչեր էին հնչեցվում:

Օրվա ընթացքում տեղի ունեցածը մեկ տեսանյութում ամբողջացրել է՝ Զարուհի Սահակյանը: