11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Բաղրամյան Պողոտան 2-րդ օրն է արդեն ինչ փակվել է: Այնտեղ են գիշերել հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներն ու քաղաքացիները, ովքեր շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում: Մարդկանց եռուզեռը չի դադարել մինչեւ ուշ գիշեր:
Վաղ առավոտյան արդեն, այստեղ էր Վազգեն Մանուկյանը, Շարժման ներկայացուցիչները: Քաղաքացիները նույնպես շարունակում էին հավաքվել Ազգային ժողովի դիմաց: Ժամը 13։00-ին էլ մեկնարկեց հանրահավաքը, որի մասին հայտարարություն էր տարածել «Հայրենիքի փրկության շարժումը», որին հաջորդեց արժանապատվության երթը, նպատակն էր կոչ անել քաղաքացիներին միանալ իրենց: Երթը փոքրիկ կանգառներով էր ընթանում, պետական մի շարք կառույցների դիմաց կոչեր էին հնչեցվում:
Օրվա ընթացքում տեղի ունեցածը մեկ տեսանյութում ամբողջացրել է՝ Զարուհի Սահակյանը: