կարևոր
2148 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-26 20:24

Թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը քանդի Հայոց բանակը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ

Թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը քանդի Հայոց բանակը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Հաջակցություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի` փետրվարի 25-ի հայտարարության` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը ազատամարտիկների, այսօրվա նվիրյալ կամավորականների անունից հայտարարում է` լինելով Հայոց բանակի կազմավորման հիմքերում, միշտ սատարել և այսօր էլ սատարում ենք Հայոց բանակին, կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան վարչապետը և նրա շրջապատը քանդեն մեր ազգի և պետության անվտանգության միակ երաշխավոր Հայոց բանակը, այն էլ` այսպիսի վտանգավոր ժամանակներում»: