կարևոր
485 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 19:46

Օնիկ Գասպարյանը հզոր, բարձր մակարդակի, կրթված սպա է, ձեռքերդ հեռու ԶՈՒ ԳՇ պետից․ պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Մալունց

Օնիկ Գասպարյանը հզոր, բարձր մակարդակի, կրթված սպա է, ձեռքերդ հեռու ԶՈՒ ԳՇ պետից․ պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Մալունց

Ես ուզում եմ կոչ անել պահեստազորի բոլոր գեներալական կազմին, իմ սպա ընկերներին՝ ամուր կանգնենք հայոց բանակի կողքին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողքին։ Այս մասին ասաց պաշտոնաթող գնդապետ Ալեքսանդր Մալունցը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ Բաղրամյան պողոտայում։

«Ես Օնիկ Գասպարյանի հետ միասին ավարտել եմ Մոսկվայի բարձրագույն ռազմական ակադեմիան․ Օնիկ Գասպարյանը ոսկե մեդալով ավարտեց և ի՛նչ ցնծությունով Ռուսաստանից ոսկե մեդալը բերեց Հայաստան։ Նա հզոր, բարձր մակարդակի, կրթված սպա է, ձեռքերդ հեռո՛ւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից»,-հայտարարեց պաշտոնաթող գնդապետը Սյունիքից։