կարևոր
467 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 19:28

Մեղադրել մի ամբողջ բանակի ռազմական հեղաշրջման համար, դա մեծագույն անբարոյականություն է․ Սերժ Սրապիոնյան

Մեղադրել մի ամբողջ բանակի ռազմական հեղաշրջման համար, դա մեծագույն անբարոյականություն է․ Սերժ Սրապիոնյան

Սուսուփուս մտնում են կաբինետ, որտեղ գոյանքը նստած է իր աթոռին և նրա չվնասված օձիքից բռնելով՝ նետում են խուցը, ա՛յ ռազմական հեղաշրջումն այդպես է արվում։ Այս մասին ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին՝ Բաղրամյան պողոտայում։

Նա վստահեցրեց, որ իշխանական լրատվամիջոցները տարածում են հերթական մանիպուլյացիան՝ իբր բանակը հեղաշրջում է անում, այնինչ հեղաշրջման մասին բարձրաձայն չեն հայտարարում։

«Նա Հայոց բանակը տարավ՝ պառկեցրեց մարտի դաշտում, ի՛ր մեղքով, երբ ինքը գերագույն-գլխավոր հարամանտար էր․․․ բայց մեղադրել մի ամբողջ բանակի ռազմական հեղաշրջման համար, դա մեծագույն անբարոյականություն է, որովհետև գիտենք հեղաշրջումները ոնց են լինում՝ այդ մասին սպայակազմը խոսում է շշուկով»,-ասաց Սերժ Սրապիոնյանը։

Նա նշեց, որ այս դեպքում  բանակի բարձրագույն սպայակազմը քաղաքակիրթ ձևով իր անհանգստությունն է հայտնում իր կործանվող հայրենիքի վերաբերյալ, և այս մարդը նրանց մեղադրում է հեղաշրջում կատարելու համար, և ուզում է ազատել ազնիվ գեներալին իր աշխատանքից, որովհետև դա ամենամեծ վտանգն է՝ ինքը շատ հեռու է ազնվությունից։