կարևոր
319 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 19:16

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները կարևորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու վերջինիս հետագա հարստացման և ամրապնդման ուղղությամբ։

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ՝ այդ համատեքստում առանձնահատուկ կարևորելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Այվազյանն ու Զախարիևան քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա: