կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 18:48

ՀՀ նախագահին ներկայացրել ենք մեր պահանջը՝ չստորագրել ԶՈւ ԳՇ պետի ազատման առաջարկը․ Արթուր Վանեցյան

ՀՀ նախագահին ներկայացրել ենք մեր պահանջը՝ չստորագրել ԶՈւ ԳՇ պետի ազատման առաջարկը․ Արթուր Վանեցյան

ՀՀ նախագահը մեզ կոնկրետ որևէ բան չի խոստացել, լսել է մեր առաջարկությունները, ասել, որ հանդիպի ԳՇ պետի և բարձրագույն սպայակազմի ներկայացուցիչներին և առաջիկա օրերին իր որոշումը կկայացնի։ Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ Արթուր Վանեցյանը Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ։

Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամներ Արթուր Վանեցյանը, Վահրամ Բաղդասարյանը և Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և նրան ներակայացրել շարժման  առաջարկությունը և պահանջը, որ, որպես Սահամանադրության երաշխավոր, չստորագրի ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը։

«Իրավական առումով բոլոր հիմքերը կան․ ԳՇ պետը ապաքաղաքական պաշտոն է և քաղաքական նպատակներով նրան աշխատանքից ազատելն ուղղակի Սահմանադրության խախտում է»,-հիմնավորեց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ ունենք տարօրինակ իրավիճակ՝ դեռևս վարչապետի աթոռին նստած մի մարդ և ԶՈՒ ողջ ղեկավար կազմի հայտարարություն, որով պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Սա, ըստ նրա, նշանակում է՝ մեր երկիրը ունի լրջագույն անվտանգային սպառնալիք։

«Մեր պահանջը ՀՀ նախագահից մեկն է՝ արագ և միանշանակ լուծում տալ մեր երկրում ստեղծված աննորմալ վիճակին։ Այսօր նախագահի ձեռքում է մեր երկրի ապագան»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նախագահ Արմեն Սարգսյանը, փաստորեն, կոնկրետ որևէ բան չի խոստացել․ նա մինչև կիրակի ժամանակ ունի որոշում կայացնելու։