կարևոր
1820 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-26 18:41

Մենք գրկաբաց ենք ընդունում նրան. Սենթ Լուիսի շախմատի ակումբը ողջունում է Լևոն Արոնյանի որոշումը

Մենք գրկաբաց ենք ընդունում նրան. Սենթ Լուիսի շախմատի ակումբը ողջունում է Լևոն Արոնյանի որոշումը

Սենթ Լուիսի շախմատի ակումբը ուրախ է տեղեկացնել, որ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կտեղափոխվի Սենթ Լուիս, Միչիգան, և կներկայացնի ԱՄՆ-ը հետագա մրցումներում: «2013-ին Արոնյանը խաղացել է Սինքֆիլդի Գավաթի առաջին մրցաշարում: Այս տարիների ընթացքում ես բացահայտել եմ նրան որպես ուժեղ շախմատիստի ու իսկական ջենթլմենի: Երբ նա դիմեց մեզ՝ հետաքրքրված լինելով տեղափոխվել Սենթ Լուիս ու ներկայացնել ԱՄՆ-ը, հասկացա, որ ավելի լավ տարբերակ չի կարող լինել: Մենք գրկաբաց ենք դիմավորում նրան»,- ասել է Սենթ Լուիսի շախմատի ակումբի համահիմնադիր Ռեքս Սինկֆիլդը: 

Արոնյանը միանում է տասնյակ այլ շախմատիստների, որոնք որոշել են իրենց տունը դարձնել Սենթ Լուիսը՝ շախմատի մայրաքաղաքը: Վերջին տասնամյակում ամերիկյան շախմատի վերածնունդը հիմնականում պայմանավորված է «Սինքֆիլդի էֆեկտը»: Ներկայումս Արոնյանը դասվում է աշխարհի հինգերորդ հորիզոնականում, և նա միանալու է աշխարհի լավագույն քսանյակի խաղացողներ Ֆաբիանո Կարուանային, Ուեսլի Սոյին, Լեյնիեր Դոմինգեսին և Հիկարու Նակամուրային՝ ներկայացնելով Միացյալ Նաահնգները: 

«Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ և կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիս և բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները և հասկանում են ինձ»,- ասել է Լևոն Արոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը հայտնել է, որ հեռանում է Հայաստանից. «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից: Շախմատի ոլորտում կայացվող կործանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապալվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, թերևս, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են»: