կարևոր
301 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 17:44

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն Էրդողանը որակել է որպես հեղաշրջման փորձ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն Էրդողանը որակել է որպես հեղաշրջման փորձ

Թուրքիան շարունակում է ակտիվ անդրադառնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Այսօր էլ նախագահ Ռեջեփ Էրդողանն է մեր երկրում տեղի ունեցողը որակել որպես հեղաշրջման փորձ՝ նշելով, որ իրենք դեմ են հեղաշրջման բոլոր տեսակներին:

«Պետք է բացեիբաց ասեմ, որ անընդունելի է, զինվորականների միջամտությամբ հեղաշրջման աղմուկ-աղաղակ բարձրացնելը: Եթե իշխանության փոփոխություն լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի: Առանց այդ էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ինքը կարող է տապալել Փաշինյանին: Սակայն երբ հարցը հասնում է հեղաշրջմանը, ապա դրա վերաբերյալ մեր կարծիքը տարբեր է»,-ասել է Էրդողանը:

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի երեկվա հայտարարությունն առաջինը ռազմական հեղաշրջման փորձ էր որակել հենց Փաշինյանը: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաններն էլ մեկը մյուսի հետևից դատապարտում են այդ, այսպես կոչված, հեղաշրջման փորձը: