կարևոր
407 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 17:13

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ նախագահի հետ

Քիչ առաջ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը նախագահականում էին՝ հանդիպել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ 

Արթուր Վանեցյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանի հետ վերջնական որոշում չունեն, պահանջը նախագահից մեկն է՝ մերժել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Արմեն Սարգսյանն արդեն որոշում է կայացրել, և վարչապետի դիմումը առարկություններով հետ է ուղարկել, սակայն նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը Yerkirmedia.am–ի հետ զրույցում հերքեց այդ լուրը՝ նշելով, որ նախագահը դեռևս չի հայտնել իր դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվել են Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակել Բաղրամյան պողոտան, վրաններ են տեղադրել և գիշերն անցկացրել այնտեղ։