կարևոր
349 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 16:52

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները նախօրեին Երեւանում քննարկել են հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը

Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները նախօրեին Երեւանում քննարկել են հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը

  
Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները նախօրեին Երեւանում քննարկել են հայ գերիների շուտափույթ վերադարձի հարցը: Հանդիպման մանրամասները հրապարակվել են այսօր:

Դրանց համաձայն՝ նախարարները մտքեր են փոխանակել Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը եւ պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: