կարևոր
391 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 16:13

Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց․ Հայրենիքի փրկության շարժումը հերթական հայտարարությունն է տարածել

«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժման» Ֆեյսբուքյան էջից: 

«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:

Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց»,- ասված է հայտարարության մեջ: