կարևոր
603 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 15:56

Կոչով դիմում եմ պահեստազորի բոլոր սպաներին․ եկեք Բաղրամյան պողոտա ի զորակցություն Հայոց բանակին և բարձրաստիճան հրամանատարական անձնակազմին․ Իշխան Սաղաթելյան

Կոչով դիմում եմ պահեստազորի բոլոր սպաներին․ եկեք Բաղրամյան պողոտա ի զորակցություն Հայոց բանակին և բարձրաստիճան հրամանատարական անձնակազմին․ Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,  հանրահավաքին հաջորդած  երթի ժամանակ կոչով դիմել է ՀՀ ԶՈւ պահեստազորի սպաներին և ծառայողներին, հորդորելով, որ բոլորը միանան իրենց։

Իշխան  Սաղաթելյանի կոչը ստորև․

«Կոչով դիմում եմ պահեստազորի բոլոր սպաներին, ծառայողներին, Ձեզ հետ վերցնելով վրաններ, զինվորական նախկին համազգեստները եկեք Բաղրամյան պողոտա, միացե'ք նստացույցին՝ ի զորակցություն Հայոց բանակին և բարձրաստիճան հրամանատարական անձնակազմին»։