կարևոր
826 դիտում, 9 ամիս առաջ - 2021-02-26 14:53

Փաշինյանի հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Փաշինյանի հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։

Առ այս պահը  Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել.

  1. ՀՀ  Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ Օնիկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի, գլխավոր շտաբի մյուս պաշտոնյաներ, հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բոլոր առանցքային ստորաբաժանումների ղեկավարները, բարձրաստիճան այլ զինվորականներ
  2. Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն
  3. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն
  4. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը
  5. ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը
  6. Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը
  7. ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը և 500-ից ավելի փաստաբանները
  8. Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը
  9. ԵՊՀ գիտական խորհուրդը
  10. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
  11. Հայաստանի Գրողների Միության նախագահությունը
  12. Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան
  13. Ամերիկյան համալսարանի, Մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանի, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի, Պետական կոնսերվատորայիհարյուրավոր դասախոսներ
  14.  Սփյուռքի հիսունից ավել կազմակերպություններ և կառույցներ
  15. Սփյուռքի ամենախոշոր հայկական կառույցը՝ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը
  16. Սյունիքի մարզի բոլոր խոշոր քաղաքները և այլ համայնքներ
  17.  Մշակութային հայտնի գործիչներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ, պրոդյուսերներ՝ բազմաթիվ տասնյակներ
  18. ՀՀ բոլոր նախկին նախագահները՝ Լ. Տեր-Պետրոսյան, Ս. Սարգսյան, Ռ. Քոչարյան
  19. ՀՀ նախկին վարչապետները՝ Վ. Մանուկյան, Խ. Հարությունյան, Հ. Բագրատյան, Ա. Դարբինյան, Կ. Կարապետյան
  20.  Ռուսահայ խոշոր գործարարներ («Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյան, «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյան)
  21. Ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
  22. ԱԱԾ պաշտոնաթող բարձրաստիճան սպաներ՝ գեներալներ, գնդապետներ
  23. Հայտնի մտավորականներ՝ գիտնականներ, պրոֆեսորադասախոսական կազմ, բժիշկներ, ուսուցիչներ։
  24. Առաջատար լրատվամիջոցների խմբագիրներ, ղեկավարներ
  25. Խորհրդարանական 3 ուժերից 2-ը՝ ԲՀԿ, ԼՀԿ
  26. Մի քանի տասնյակ արտախորհրդարական ուժեր
  27. Քաղաքացիական հասարակության, ՀԿ-ների, փորձագիտական կազմակերպությունների հարյուրավոր ներկայացուցիչներ
  28. Հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ փողոցում:

 Փաշինյանի հեռացումը տեխնիկական լուծումների խնդիր է»։