կարևոր
339 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 14:36

Նախագահը կընդունի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին

Նախագահը կընդունի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները ՀՀ նախագահի նստավայրի դիմաց էին: Շարժման ներկայացուցիչները հանդիպում էին պահանջում նախագահից՝ հստակեցնելու նրա դիրքորոշումը և քննարկելու ստեղծված իրավիճակի ելքերը:

Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը նշեց, որ պետք է պահանջեն, որպեսզի Արմեն Սարգսյանը օրենքի շրջանակում առարկություն ներկայացնի Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու միջնորդությանը և այն ներկայացնի Սահմանադրական դատարան: 

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ այս պահին նախագահը հանդիպման է, շարժման պատվիրակության հետ կհանդիպի այսօր ժամը 15:40-ին:

Քաղաքացիները շարունակում են երթը՝ հաջակցություն ՀՀ բանակի և փաշինյանի հրաժարականի պահանջով: