կարևոր
279 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-26 14:26

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մանրամասները

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մանրամասները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել այդ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը` օրենքի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե դուք ուշադիր դիտել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը այնտեղ բարձրաձայնել է հօգուտ խնդրի կարգավորման օրենքի շրջանակում: Դա շատ կարևոր է. Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը:

Այդպես նա պատասխանել է ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ ձևակերպումների անհամապատասխանության մասին հարցին՝ կապված Պուտինի և Փաշինյանի երեկվա զրույցի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ նշվում է, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին»: 

Սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ  աջակցության մասին բառ անգամ չկա: Ինչն էլ այօր հաստատել է ՌԴ նախագահի խոսնակը