12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում կողմ է արտահայտվել այդ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորմանը` օրենքի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե դուք ուշադիր դիտել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը այնտեղ բարձրաձայնել է հօգուտ խնդրի կարգավորման օրենքի շրջանակում: Դա շատ կարևոր է. Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է»,- ասել է Պեսկովը:
Այդպես նա պատասխանել է ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ ձևակերպումների անհամապատասխանության մասին հարցին՝ կապված Պուտինի և Փաշինյանի երեկվա զրույցի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ նշվում է, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին»:
Սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ աջակցության մասին բառ անգամ չկա: Ինչն էլ այօր հաստատել է ՌԴ նախագահի խոսնակը