կարևոր
1780 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-26 13:45

Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը․ ԱՄՆ դեսպանատուն

Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը․ ԱՄՆ դեսպանատուն

Մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Tert.am-ին պարզաբանում է տվել։

Հարցին՝ ո՞րն է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն այս հարցով, և ի՞նչ տեղեկություն ունեն թեմայի առնչությամբ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  

ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։  

Հիշեցնենք, որ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն էլ անդրադառանլով այս թեմային գրել է, որ այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում: