կարևոր
6294 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-26 11:59

Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի

Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի

Համբիկ Սասունյանն ազատ կարձակվի: Լոս Անջելեսի շրջանային գերագույն դատարանը բեկանել է Կալիֆորնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի այն որոշումը, որով նա մերժել էր 39 տարի առաջ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամ ազատ արձակման դիմումը:

Դատարանը վերականգնել է Սասունյանին ներում շնորհելու եւ վաղաժամ ազատ արժակելու «Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի» որոշումը: Անցած տարի Կալիֆորնիայի նահանգապետը մերժել էր ազատ արձակման դիմումը՝ այն պատճառաբանությամբ, թե Համբիկ Սասունյանը դեռ վտանգ է ներկայացնում հասարակության համար:

Նահանգապետը նշել էր, որ գնահատում է անցած տասնամյակներում բանտում Սասունյանի գործադրած ջանքերը՝ իր վարքը վերափոխելու համար, սակայն գտնում է՝ բացասական գործոններն ավելի շատ են եզրակացնելու, որ նա դեռ պատրաստ չէ վաղաժամ ազատ արձակմանը:

Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ռայանը հայտարարել է, որ Նյուսոմի այդ որոշումը «կամայական» եւ «ընթացակարգի առումով թերի է»: Համբիկ Սասունյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության համար:

Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել, 1982-ին գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ-ում նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ 2019-ին Բանտարկյալների ազատման խորհուդրը հայտարարել էր Սասունյանին ազատ արձակելու մասին, բայց 2020-ին դատարանն արգելանք էր դրել այդ որոշման վրա։