կարևոր
517 դիտում, 7 ամիս առաջ - 2021-02-26 11:19

Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը, սա է ձեր գլխավոր խնդիրը․ Անատոլի Ցիգանոկը՝ Հայաստանի պարտության պատճառների մասին․ «Իրավունք»

Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը, սա է ձեր գլխավոր խնդիրը․ Անատոլի Ցիգանոկը՝ Հայաստանի պարտության պատճառների մասին․ «Իրավունք»

«Նիկոլ Փաշինյանի իշխանության դագաղի վերջին մեխը խփեց իր իսկ հարցազրույցը, որի ժամանակ հարց էր հնչեցրել, թե «ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դրան հաջորդեց Հա­յաստանի Ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մեկնաբանությունը մամուլին, որտեղ նա, պարզապես, քահ-քահ ծիծաղել էր փաշինյանական հայտարարությունների վրա, ինչի պատճառով էլ ազատվեց աշխատանքից: Իսկ արդեն երեկ լցվեց նաև բանակի «համբերության բաժակը», և եղավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և բոլոր կորպուսների հրամա­նատարների համատեղ հայտարարությունը, որով նրանք պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ՌԴ Քաղաքա­կան և ռազմական վերլուծությունների ինստիտուտի Ռազմական կանխատե­սումների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Անատոլի Ցիգանոկի հետ:

«Փաշինյանը, պարզապես, փորձում է պատճառներ հորինել»

-Պարո՛ն Ցիգանոկ, ըստ էու­թյան, Փաշինյանն ակնար­կում էր, որ ռուսական «Իսկանդերը», չի աշխատում, որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

- Առաջին հերթին կարծում եմ՝ խնդիրն այն է եղել, որ ՀՀ պաշտպա­նության նախարարը չի ցանկացել սո­վորեցնել հայ զինծառայողներին այն ծրագրով, որով սովորում են ռուս զինծառայողները: Այն, որ հայ զինծառա­յողները սովորում են ընդամենը երեք ամիս՝ մեկ տարի սովորելու փոխա­րեն, դրա պատճառով էլ ամեն ինչ այդպես ստացվեց: Ամբողջ խնդիրն այն է, որ «Իսկանդերները», որոնք կանգնած են սահմանին, պարտադիր կարգով պետք է սովորել, թե ինչպես պետք է այն կիրառել: Նույնպիսի իրա­վիճակ էր, երբ ուկրաինացիները կի­րառում էին «Տոչկա Մ»: Նրանք էլ էին, համենայնդեպս, նեղվել, թե «Տոչկա Մ»-ը չի պայթում: Ինչո՞ւ, որովհետև նախ պատճառը զինտեխնիկայի անպատրաստությունն էր, մինչդեռ այդ զինտեխնիկան պետք էր պահել հա­տուկ պայմաններում: Երկրորդ՝ տեխ­նիկային պետք է մոտենալ հատուկ ինստրուկցիայով, ինչը ոչ մի անգամ չի կատարվել: Տեխնիկան, որն այժմ կա, պահպանվում է շատ թափթփված վիճակում: Եվ այժմ ձեր վարչապետը զբաղված է նրանով, որ փորձում է պատճառներ հորինել, քանի որ ան­ձամբ է մեղավոր, որ զինտեխնիկան մարտունակ վիճակում չի եղել, բայց ասում է՝ իբրև թե զինտեխնիկան աշ­խատունակ չէր: Էլի եմ ասում՝ գլխա­վոր խնդիրը ուսուցումն է, տեխնիկայի պահպանությունը և, բացի այդ, ռու­սական տեխնիկան պետք է ուսումնա­սիրել ռուսաց լեզվով:

- Իսկ կարո՞ղ էր «Իսկանդերը» պայթել 10 տոկոսով, ինչը չի բացա­ռում Նիկոլ Փաշինյանը:

- Քահ-քահ-քահ... (ծիծաղում է, - հեղինակ): Ես շատ ուշադիր հետևել եմ, թե երբ են կրակել Շուշիի ուղղու­թյամբ, և երբ եղավ պայթյունը: Այդ­պես երբեք չի լինում: Ընդգծում եմ՝ այդպես պար-զա-պես չի լի-նում: Եթե այն պայթում է, նշանակում է պայթում է: Այն կա՛մ տեղ է հասել, կա՛մ տեղ չի հասել ու ընկել է ճանապարհին: Կամ էլ կա այլ տարբերակ՝ տեխնիկան պատրաստված չէր, որովհետև հայ զինծառայողները սովորել էին կրճատված ծրագրով՝ մի տարվա փո­խարեն, իսկ հրետանավոր սպան հա­վանաբար շտապելուց ինչ-որ մի բան չի միացրել և բաց է թողել հրահանգ­ներից ինչ-որ մեկը: Իսկ բաց թողնված հրահանգը բերում է նրան, որ ուղղա­կի զինամթերքը չի պայթում: Այնպես որ, վատ զինամթերքի պատճառը վատ զինծառայողներն են: Եվ եթե ձեր վարչապետը ուղղակի պատճառ է փնտրում, կարելի է բազմաթիվ պատ­ճառներ գտնել: Բայց նախևառաջ թող ինքը պատասխանի՝ եթե ցանկա­նում էր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ չէր մտցնում այնտեղ հայաստանյան զորքերը, բայց նրանք վախեցան, ցանկանում էին ինքնու­րույն ինչ-որ բան անել և դրա պատ­ճառով էլ ունեցան այն, ինչ ունեցան։

-Որոշ շրջանակներ տեսակետ են հայտնում, թե արդյունքում ռուսական զենքը պարտվեց ՆԱՏՕ-ական զինատեսակներին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Յա, իրո՞ք: Ինչպե՞ս է այդպես ստացվում: Այսինքն՝ նշանակում է Սիրիայում ռուսական զենքը լավն էր, իսկ Հայաստանում՝ վա՞տը: Կարծում եմ՝ նման խոսակցությունների փոխա­րեն պետք է զբաղվել զինծառայողնե­րի պատրաստվածությամբ և մարզել նրանց, ովքեր պետք է գործածեն զենք-զինամթերքը: Դրանք ընդամենը պատճառներ են, մարդիկ ուզում են ընդամենը գտնել արդարացումներ, թե ինչու են պարտվել: Եվ դրա համար սկսում են շրջանառել, թե տեխնիկան էր վատը, «Իսկանդերներն» ընդհանրա­պես ահավոր վատն էին: Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը: Սա է ձեր գլխավոր խնդիրը: Հայաստանը պարտվել է հենց նրա համար, որովհետև վարչա­պետը դադարել էր ուշադրություն դարձնել զինծառայողների կրթու­թյանն ու պատրաստվածությանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: