կարևոր
1174 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-26 10:26

Այսօր նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմից. Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:00-ին նշանակված է ԱԺ խորհրդի արտահերթ նիստ` նախաձեռնված «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից, որտեղ քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստ գումարելու իրենց պահանջը։

«Նախորդ անգամները մեր նախաձեռնած նիստերը չեն կայացել, քանի որ ԱԺ խորհրդի «Իմ քայլի» ներկայացուցիչները չէին ներկայանում, որպեսզի այն տապալվի: Հուսով եմ, որ այսօր խորհրդի նիստը կկայանա, քանի որ ծայրահեղ անհրաժեշտություն է երկրում ստեղծված իրավիճակի բոլոր պրոցեսները քաղաքական հուն բերելը»,- գրել է նա: