կարևոր
1485 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-26 09:49

Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում․ «Հրապարակ»

Հաջակցություն բանակի պահանջներին՝ ռազմական ինքնաթիռները թռիչք իրականացրին Երևանի օդային տարածքում․ «Հրապարակ»

«Երեկ, կեսօրից հետո Երևանի օդում ինքնաթիռներ երևացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։ Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով և թևերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։

Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ու նրանց թվում է նաև ԶՈՒ ավիացիայի պետը, ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: