կարևոր
1553 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 23:38

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին

Եվրամիությունն ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին և կոչ է անում բոլոր դերակատարներին հանդարտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակը: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ:

«Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքների ու գործընթացների խիստ պահպանմամբ: Հայաստանի Սահմանադրության համաձայն` Զինված ուժերը պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և մնան քաղաքացիական վերահսկողության ներքո։ Ժողովրդավարական ու սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է»,- ասվում է հայտարարության մեջ: