12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Քաջարանի համայնքապետի հայտարարությունը․
«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը պահանջում է քաղաքացիական բարձր իրավագիտակցություն։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող իրեն սպառած անձը ի զորու չէ սթափ գնահատել դրությունը և կամովին վայր դնել իշխանությունը, ավելին, իր ոչ ադեկվատ գործելակերպով կարծես փորձում է երկիրը տանել նոր ցնցումների, հրահրել քաղաքացիական բախումներ, ժողովրդի ու բանակի միջև ընդհարումներ։ Սա անթույլատրելի, ազգադավ քաղաքականություն է։ Վստահ եմ որ ժողովուրդը սթափ կգնահատի իրավիճակը և կկանգնի Հայոց բանակի կողքին։ Անձամբ ճանաչելով Օնիկ Գասպարյանին` համոզմունք եմ հայտնում, որ նրա քայլերը բխում են մեր պետականության, բանակի ու ժողովրդի շահերից և կոչ եմ անում միասնաբար սատարել ՀՀ Զինված ուժերին, դիմագրավել մեր երկրին պատուհասած չարիքը։