կարևոր
1828 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 21:55

Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից

Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից

Թեհրանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացումներին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում իրավիճակի զարգացմանը», - ասված է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Իրանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնությունից, հավելել է նա: