20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը:
ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում կողմերին զսպվածության կոչ է արել, արտահայտվել կարգուկանոնի պահպանման և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին:
Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին տեղեկության մեջ նշվում է, թե «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին»:
Սակայն Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ այս մասին բառ անգամ չկա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:
Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։