կարևոր
1574 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-25 18:13

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կողմերին խրախուսում է հանգստություն և զսպվածություն հանդես բերել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կողմերին խրախուսում է հանգստություն և զսպվածություն հանդես բերել

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունն ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։

«Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։