12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մենք պատրաստ ենք Նիկոլ Փաշինյանի՝ արագ, անցնցում հեռացման պահանջով՝ մեկ կետով և մեկ օրակարգով հանդիպել, քննարկել արագ հեռացման հարցը, մենք այդ միջանցքը և հնարավորությունը թողնում ենք։ Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ։
Նա ընդգծեց, որ մեր մայրաքաղաքում քաղաքացիական բախում չպետք է տեղի ունենա։
«Հանրապետության հրապարակում ևս զուգահեռ ցույց է տեղի ունենում։ Մենք, ի տարբերություն այս խելագարի, մեր ժողովրդին սև ու սպիտակի չենք բաժանելու՝ այնտեղ ևս մեր հայրենակիցներն են, որոնց մի մասը մոլորության մեջ է, և կոչ ենք անում բոլորին բաց թողել այդ խելագարին և գալ՝ միանալ ժողովրդին»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա բոլորի անունից կոչ ուղղեց վարչապետի աթոռին կառչած անձին․ «Դու ունես մի ճանապարհ՝ արագ, անցնցում, հենց հիմա կարդաս քո հրաժարականը և նետվես պատմության աղբանոցը»։